ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնի երկրորդ համերգը

«Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնի երկրորդ համերգը
09.04.2016 | 10:58

Հայաստանի կոմպոզիտորների միության «Պրեմիերա» փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնի երկրորդ համերգը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված այս նախագծի հերթական համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարի Վարդ Մանուկյանի, Միխայիլ Կոկժաևի, Ստեփան Սուքիասյանի և Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունները:

Համերգը կմեկնարկի Վարդ Մանուկյանի երեք ստեղծագործությունների՝ «Սասունցիներ» ռապսոդիայի , «Խոստովանություն»սիմֆոնիայի և ջութակի ու ալտի համար (նվագախմբի հետ) գրված կոնցերտի կատարումներով: Վերջին երկու ստեղծագործությունները կհնչեն առաջին անգամ: Մենակատրմամբ հանդես կգան Վաչե Հովեյանն ու Անի Աղաբեկյանը:

Համերգի երկրորդ բաժնում կհնչեն Ստեփան Սուքիասյանի «Լիտանիան» և Միխայիլ Կոկժաևի «Lux aeterna»-ն: Այս երկու ստեղծագործությունները գրված են նվագախմբի և երգչախմբի համար: Երիտասարդական նվագախմբի հետ բեմում կլինեն Երևանի պետական կամերային երգչախմբի երաժիշտները (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան): Երեկոյի ընթացքում կհնչի նաև երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայի Շահրիմանյանի Սինֆոնիետան, որը նույնպես կատարվում է առաջին անգամ:

Հավելենք, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի 12-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ